Հակաահաբեկչական գործողության ընթացքում Ստամբուլի ոստիկանությունը 40 օտարեկրյա քաղաքացիների է ձերբակալել, որոնց կասկածում են ԻՊ ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ, հայտնել է Anadolu պետական գործակալությունը:

Կասկածյալները ծնունդով Ադրբեջանից են, Իրանից, Իրաքից ու Աֆղանստանից: Նրանցից մի քանիսը բազմիցս եղել են Սիրիայում, մասնակցել քաղաքացիական պատերազմին: Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում խուզարկվել է 23 տուն, առգրավվել են փաստաթղթեր:

Հազարավոր եվրոպացիներ ու ԱՄՆ քաղաքացիներ են վերջին ամիսներին Սիրիա մեկնել՝ ԻՊ-ին միանալու նպատակով: Նրանց մեծ մասի ճանապարհը Թուրքիայով էր անցնում: