Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Առինջ գյուղի տներից մեկի բակում երեկ երեկոյան լսվել են կրակոցներ։ Նախնական տեղեկություններով՝  կրակոցներին նախորդել է հարեւանների խնջույքը, որից հետո նշված տան բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ հեռացել է, ապա իր տան մոտ կրակոցներ արձակել։

Թե ինչ է եղել իրականում, կպարզեն քննչական մարմինները, սակայն մինչ այդ  ոստիկանություն բերման ենթարկված անձը հայտնել է, թե իր տան բակում աղվես է նկատել, որին փորձել է սատկացնել իրեն պատկանող որսորդական հրացանով։ Հետաքննություն է կատարվում։