ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված եւ կառուցված շենքերն եւ շինությունները:
Քաղաքաշինության նախարարությունից NWES.am-ին հայտնում են, որ անհրաժեշտ նյութերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո` (սեպտեմբերի 19-ը) սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին ՀՀ ՔՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի ներկայացված նյութերի ցուցահանդեսը:
Այս պահի դրությամբ ներկայացվել է 30 հայտ, այդ թվում նաեւ Արցախից: Հայտերին կից մասնակիցները ներկայացրել են ավելի քան 112 վահանակ եւ 4 մանրակերտ:




























