Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աչքի ընկան աննախադեպ ակտիվությամբ ու խախտումների մեծ թվով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

«Խախտումները տարբեր բնույթի էին` քվեարկություն այլ անձի փոխարեն, քվեաթերթիկների դուրս բերում, մարդկանց ուղղորդված քվեարկություն: Եղել է, որ քվեաթերթիկների 1/3-ից ավելին կնքված չի եղել, կամ ընտրատեղամասերից մեկում 30 տոկոսից ավելի հայտնաբերվել է չսահմանված նմուշի քվեաթերթիկ»,- ասաց Տիգրան Եգորյանը` նշելով, որ սանձարձակ վերաբերմունք է եղել դիտորդների նկատմամբ վստահված անձանց կողմից, երբ քաղաքացիները հայտնաբերել են, որ իրենց փոխարեն քվեարկած է, նրանց առաջարկել են մեկ այլ անձի փոխարեն քվեարկել, ինչը խախտում է:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 134 խախտում է գրանցել, որոնք ամենաշատն արձանագրվել են Աշտարակ քաղաքում: Ամենից հանգիստը եղել է Տավուշի մարզում, որի մի քանի համայնքերում, ի դեպ, գյուղապետի ընդամենը մի թեկնածու է եղել: Խախտումների վերաբերյալ նախաձեռնության կողմից ընդհանուր առմամբ 90 բողոք կներկակացվի մինչեւ օրվա ավարտ:

Տիգրան Եգորյանը նշեց, որ իրեմք արձանագրել են 134 խախտում: