«Քաղաքացիակա պայմանագիր» կուսակցության կողմից ամենօրյա, լուրջ աշխատանք է տարվել Նոր Կյանք գյուղի համայնքապետի ընտրություններում կուսակցության թեկնածուի հաղթանակին հասնելու համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Գյուղում 650 տուն կար, դրանցից 420 մեր թիմն այցելել է, իրականացրել է քարոզչություն»,- ասաց Լենա Նազարյանը:

Կուսակցության  փոխնախագահը նշեց, որ քարոզարշավի նման տարբերակն ընտրել էր գյուղապետի թեկնածուն` Գարիկ Սարգսյանը:

«Պարզվեց, որ Գարիկի ընտրած ճանապարհը ճիշտ էր»,- ասաց նա` նշելով, որ մյուս երկու համայանքերում, որտեղ ունեին թեկնածու ու պարտվել են, նման քարոզարշավ չի իրականացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը համայքի ղեկավարի ընտրությունում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանին: Մայիս Աբրահամյանը հավաքեց 400,  Գարիկ Սարգսյանը՝ 469 ձայն: