Հանրապետությունում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Հանրապետական» կուսակցության 237 թեկնածուներից հաղթել է 161-ը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
«Մենք նաեւ 20 անկուսակցական թեկնածուների ենք աջակցել եւ պաշտպանել: Ընդհանուր առմամաբ, ՏԻՄ ընտրությունները լավ են անցել, որոշ ահազանգեր եղել են, որոնք ուսումնասիրվում են »,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:





























