Հայտնի չէ, թե Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կկարողանա արդյոք լուծել Հայաստանում գազային սակագների նվազեցման հարցը, մանավանդ որ Իրանից Հայաստան գազատարի չափերը Ռուսաստանն է հաստատում: Այդ մասին սեպտեմբերի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, ոչ ոք չգիտե, թե արդյոք կվերանայվի գազի վերաբերյալ պայմանագիրը թե կվերանայվեն այդ ոլորտի կառավարման մեթոդները: «Ես չգիտեմ, թե վարչապետն ինչ նպատակով է իշխանության եկել: Նրա համար սա կարճաժամկետ, թե երկարաժամկետ պաշտոն է: Այն, ինչ ասել է վարչապետը, սովորական ցուցափեղկային արտահայտություններ են, ոչ ոք չգիտե նրա խոսերի իրական էությունը, նման խոսքեր բոլորն են ասում», - ընդգծել է Հրանուշ Խառատյանը:
Հիշեցնենք, որ կառավարության առաջին նիստի ընթացքում Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել երկրում գազի գինը





























