Երեւանի Կոնդ թաղամասի 42-ամյա բնակիչ Հարություն Գալստյանի սպանության մեջ կասկածվողը, NEWS.am-ի տեղեկություններով, նրա հարեւանն է, որը միեւնույն ժամանակ աշխատում է սպանվածի տաքսի ծառայության ընկերությունում: 

Կասկածյալը, որը նախկինում դատապարտված է եղել, ըստ նախնական տվյալների` դեպքի ժամանակ հարբած է եղել:

Հարություն Գալստյանը սպանվել է դանակի մի քանի հարվածից: Կոնդեցիների խոսքով` նա հավասարակշռված, հարգված մարդ էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի  18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։