Լեռնահանքային եւ մետաղագործական արդյունաբերությունը մեծ ավանդ ունի անկախ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության գործադիր տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը՝ պատմելով Հայաստանի անկախության 25–ամյակի կապակցությամբ իր դիտարկումները։

Այդ արդյունաբերությունն անմիջականորեն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, իսկ կողմնակի՝ սպասարկող ընկերությունների եւ ենթակառուցվածքների միջոցով՝ տասնյակ հազարավոր։ Լեռնահանքային արտադրանքը Հայաստանի արտաքին առեւտրի կարեւորագույն մասերից մեկն է։ Արտահանման 10 ամենախոշոր ապրանքներից այն ապահովում է հինգը՝ պղնձի խտանյութ, ինչպես նաեւ ավելի մեծ ավելացրած արժեքով ապրանքներ՝ դորեի ձուլվածք, փայլաթիթեղ, խառնուրդաշատ պղինձ, երկաթի ձուլվածք՝ հիմնականում ֆերոմոլիբդեն։

«Մենք շատ կարեւոր ենք համարում մեր ոլորտին պետական աջակցությունը, աշխատանքի բարենպաստ ռեժիմը։ Վերադարձումը կլինի սարքավորումների հետագա մոդերնիզացիան, հանքահանության եւ օգտակար հանածոների հանքահանման արդյունավետության աճը, նոր բնապահպանական միջոցառումները»,– ասել է Կիրակոսյանը։