Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում:
Այսպես, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում ընտրությունների նախընտրական եւ քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 119 տեղեկատվություն:
Նշված119 տեղեկատվությունից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Ուսումնասիրությունները շարունակվում են:





























