58-ամյա Մամիկոն Գ.-ն սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին, կամավոր ոստիկանություն է հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 եւ գնդացրի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը, որը հայտնաբերել է իրենց տան բակում գտնվող ժամանակավոր տնակի տանիքում, պատկանել է 90-ականներին ԼՂՀ պաշտպանության գործողությունների ժամանակ զոհված ընկերոջը:



























