Ադրբեջանական ընդդիմությունը հրաժարվել է ցույցերից՝ իշխանությունների ճնշումների եւ ձերբակալությունների պատճառով:

Ըստ  Report-ի՝ Ազգային խորհուրդը չեղարկել է սեպտեմբերի 24-ին նախանշված  ցույցը: Խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Էլդենիզ Գուլիեւի խոսքով՝ հերթական ցույցից հրաժարվելու պատճառը վերջին ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններ են:

«Հայտնի է, որ վերջին արտոնված ցույցի ժամանակ մի քանի ակտիվիստ է ձերբակալվել: Դա հաշվի առնելով՝ մենք ցույց չենք անցկացնի»,- ասել է Գուլիեւը: