ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՌԴ գործուղման է մեկնել հրավիրող կողմի հաշվին:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի` 2016 թվականի սեպտեմբերի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռoրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»:
Բացի այդ վարչապետի մեկ այլ որոշմամբ նշվել է, որ Արթուր Առաքելյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի նախագծի համաձայնեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների լիազոր մարմինների նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-13-ին մեկնել է Մոսկվա, արդեն ՀՀ բյուջեի միոջցների հաշվին:





























