Հայաստանն այսօր ներքին ու արտաքին ճգնաժամ է ապրում: Այս մասին սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով անհրաժեշտ է հավաքվել ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմակողմանի վերլուծություն անցկացնել: «Քաղաքացի լինելու զգացողությունը պարունակում է թե պատասխանատվություն սեփական երկրի հանդեպ, թե պահանջկոտություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն երկրի տերը զգա »- շեշտել է Նալչաջյանը: Մենք ունենք պետություն, շարունակեց նա, որի առաջ բազմաթիբ լուրջ խնդիրներ են կանգնած: «Այո, իրավիճակը ճգնաժամային է, ընդ որում ամբողջ աշխարհն այսօր քաղաքակրթական ճգնաժամ է ապրում: Մենք հիմա հասել ենք քաղաքակրթության այն ճգնաժամային փուլին, որը կավարտվի 21-րդ դարի կեսերին: Պետք է ճգնաժամից ելք գտնել: Ո՞ւր է գնում մեր երկիրը: Եթե մարդիկ առաջնորդվեն անձնական,նեղ շահերով, երկիրը կարող է փլուզվել»,- հավելել է Կարինե Նալչաջյանը:




























