ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հնարավոր է համարում, որ ինքը կլինի նոր կառավարության կազմում:
«Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինել: Կառավարության ծրագիրը կլինի այն ժամանակ, երբ որ կլինի»,-այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Վաչե Գաբրիելյանի խոսքով, ինքն այդ հարցով զրուցել է վարչապետի հետ. «Վարչապետի մոտ քննարկումներ են իրականացվում, եւ օրենքով կա սահմանված ժամանակ թե՛ կառավարություն կազմելու, թե՛ 20-օրյա ժամկետում ծրագիր ներկայացնելու ԱԺ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում թե՛ նոր կառավարության կազմը պարզ կլինի, թե՛ կառավարության ներկայացրած մոտեցումները: Պարտադիր չէ, որ դրանք լինեն ժխտողական անցած փաստերի հետ: Խոսքը վերաբերում է զարգացման հեռանկարներին եւ նախկին մոտեցումների սխալ կամ ոչ սխալ լինելու, իրենց սպառած լինելու մասին»:





























