Բաքվում նախօրեին ինքնահրկիզման հերթական փորձն է ձեռնարկվել:
Qafqazinfo-ն հայտնում է, որ ԱԳԱԱ-ի նախկին աշխատակից Մաղրում Բադալովը, 1956 թվականին ծնված, իր վրա սպիրտ է լցրել եւ փորձել է այրել:
Ոչ հեռու գտնվող ոստիկանության աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձը:
Մ. Բադալովի խոսքով, ինքնասպանության փորձի պատճառը եղել է ոստիկանության 15-րդ բաժանմունքում իր հանդեպ անարդարացի վերաբերմունքը: Պարզվել է, որ երբ Մաղրուբ Բադալովը տուն է կառուցել իրեն, որպես վետերանի հատկացված հողամասի վրա, գործադիր իշխանության աշխատակիցները միջամտել են եւ դադարեցրել են շինարարությունը: Նրանց միջեւ բախում է տեղի ունեցել, որին միջամտել է ոստիկանությունը:



























