ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար, այն կապ չունի քաղաքականության հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին` ինչպես եղավ, որ մեկ տարի առաջ «Դոդ» անունով կոչող ինչ-որ մեկին նախագահը պարգեւատրեց եւ արդյոք այս քայլը Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ չի վիրավորում Հայաստանի քաղաքացուն:
«Պարգեւատրումը քաղաքական կոնտեքստում չի եղել, Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է սպորտային հաջողությունների համար»,-պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով։





























