Ցանկանում եմ աշխուժացնել հայ եւ ֆրանսիացի  ժողովուրդների միջեւ առկա խորը եւ վաղեմի բարեկամության կապը: Այս մասին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը : Երեք հազարամյա ազգը, որն իր պետականությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իր տեղը վերագտավ միջազգային հանրության գրկում:

Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջեւ առկա խորը եւ վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին եւ նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար եւ մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով եւ ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»: