Հայ ազգային կոնգրեսն իրեն համարում է Հայաստանի գործող իշխանությունների այլընտրանքը: Այս մասին սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, այս փուլում ՀԱԿ-ի կոնկրետ քաղաքական խնդիրը չի փոխվել՝ Ընտրական օրենսգրքում հերթական փոփոխությունների քննարկման ժամանակ հասնել կուսակցական ցուցակներում վարկանիշային քվեարկության մասին դրույթների չեղարկմանը: «Դրանից հետո չեմ բացառում խաղաղ իշխանափոխության հնարավորությունը: Դա է մեր ռազմավարական խնդիրը: Պետք է հավաքել ամբողջ կուտակված էներգիան ու կատարել խաղաղ իշխանափոխություն, որը կարող է անշրջելի դառնալ»- նշել է Մանուկյանը: