Թուրքիայի կենտրոնում գտնվող Կայսերի նահանգի դատախազությունը ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի  141 կողմնակցի ձերբակալության հրաման է տվել, երկրի իշխանությունները նրան մեղադրում են հուլիսի  16-ի գիշերը ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, հայտնում է Cumhuriyet թերթը:

Պարբերականի տեղեկության համաձայն, նրանց ձերբակալելու գործողությունը   երեքշաբթի առավոտյան սկսվել է Թուրքիայի  15 նահանգում: Կասկածյալների թվում հիմնականում ուսուցիչներ եւ բժիշկներ են: 

Թուրքական հետախուզությունը պարզել է, որ Գյուլենի կողմնակիցներն իրար հետ շփվել են  ByLock  ծրագրի օգնությամբ:

Օգոստոսի 18-ին Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ստամբուլում` ռազմական հեղաշրջման փորձի շրջանակում: Խուզարկություններ անցկացվել են ավելի քան  100 վայրում, մի քանի մարդ ձերբակալվել է: