Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ–ը շատ ակտիվ է լինելու։ Այս մասին սեպտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այդ ընտրություններում եւ եկող տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական հարթակում կլինեն թվացյալ ընդդիմադիր ուժեր։ «Քանի որ այսօր իշխանության խնդիրը ՀԱԿ–ի ձայները խլելն է։ Դուք ինձ ուզում եք համոզել, որ Գյումրիում 10 կուսակցությունները ընդդիմադիր ուժե՞ր են»,– հարցադրում է արել Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանության նպատակը ընդդիմադիր դաշտը մասնատելն է, որպեսզի մարդիկ չկարողանան ճիշտ կողմնորոշվել։





























