Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին ներկայացված միջնորդության քննությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դատարանի դիմաց են հավաքվել Աշոտ Պետրոսյանի հարազատներն ու նրան սատարողները` «Սասնա ծռեր» գրությամբ վերանշապիկներով:
Աշոտ պետրոսյանին «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են դատարան:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:





























