2015 թ. դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Ս.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր եւ նոութբուք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին քննչական բաժնից Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ նշված գողությունը կատարել է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված՝ 31-ամյա Կարեն Օ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կարեն Օ.-ն կալանավորված է: