Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության 7 եւ յուրացման 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության եւ գողության՝ 2-ական,  մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: