Սեպտեմբերի 19-ին, ժամը 15-ին, «Նիսան X Թրայլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, բախվել է կայանված «Մերսեդես»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ի:

«Մերսեդես»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: