Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին ներկայացված միջնորդության քննությունը:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դատարանի դիմաց են նրա աջակիցները` «Սասնա ծռեր» գրությամբ վերանշապիկներով:

Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է դատարան:

Նշենք, որ այս պահին քննվումէ  նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խափանման միջով կալանքը երկարաձգելու հարցը:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: