Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտայան Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ս. Ա.-ն գնացել է հարակից դաշտերը եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ազատ հերթափոխից որոնողական աշխատանքներին մասնակցում են 8 հրշեջ-փրկարար: