Թուրքիայի Մերսին քաղաքի այգիներից մեկում 43-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանի 13-ամյա տղային, սակայն այգու անցորդների կողմից դաժան ծեծի է ենթարկվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մերսինի այգիներից մեկում երեկոյան երկու ընկերներ զբոսնելիս են եղել, երբ մի տարեց մարդ է մոտեցել եւ ասել, թե մի տղամարդ տղայի երեխայի քարշ էր տալիս թփերի հետեւը։

Տղամարդիկ արագ գնացել են տարեց տղամարդու ցույց տված տեղը եւ տեսել, որ մի տղամարդ փորձում է բռնաբարել տղա երեխայի։ Երկու ընկերները սկսել են ծեծի ենթարկել տղամարդուն մինչ ոստիկանությունը հասել է եւ փրկել նրան ինքնադատաստանից։

Ավելի ուշ պարզվել է, որ բռնաբարության փորձ կատարած անձը նախկին անվտանգության աշխատակից է եղել եւ փորձել էր բռնաբարել հարեւանի տղային։