Հայ տաքսիստները կարող են օրինականորեն հաշվիչի փոխարեն գաջեթ օգտագործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը: Արդեն մի քանի ամիս է, ինչ այդ կարգը գործում է, հավելել է նա:

Եթե տաքսիստները ցանկանում են հաշվիչով աշխատել, նրանք գնում են Չափագիտության ինստիտուտի հաստատած հաշվիչ: Եթե գաջեթ, ապա Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված, որտեղ տեղեկանք են ստանում, որ սարքը կիլոմետրերը ըստ GPS-ի ճիշտ է հաշվում:

Հարցին՝ տաքսի ծառայության տերը չի՞ կարող պատվիրել ծրագրի փոփոխություն, որպեսզի հաշվիչն իր օգտին պտտեցնի, Առաքելյանը պատասխանեց, որ դա բացառված է: «Միջամտությունն անհնար է, քանի որ սարքերն աշխատում են GPS կարգավորմամբ, եւ չի կարելի որեւէ կերպ միջամտել»,- հայտարարեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ նոր կարգի դեմ է հանդես եկել Տաքսի ծառայությունների միության նախագահ Վահան Սահակյանը: Նրա պնդումներով՝ սարքի վրա GPS հաշվիչն ահուսալի է, քանի որ հեշտ է միջամտություն կատարել: