Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:  

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: