Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանին անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը «ծնվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին գրեթե միաձայն քվեարկությունից հետո»: «Քառորդ դար առաջ հայ ժողովուրդը համարձակորեն հայտարարեց իր ապագան կառուցելու, իր երկրի տերը լինելու ու անկախությունը վերականգնելու իրավունքի մասին»,- գրել է Դոլը իր Facebook-յան էջում: