Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է մի տեսագրություն, որը վկայում է Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում ՄԱԿ-ի հումանիտար շարասյան անմիջական հարեւանությամբ զինյալների ներկայության մասին: Տեսահոլովակում երեւում է, որ բեռնատարների կողքից մի մեքենա է շարժվում, որին ականանետ է կցված: Ռուս զինվորականների տեղեկություններով այն ծայրահեղականներին է պատկանում, հայտնում է Lenta–ն

ՄԱԿ հումանիտար շարասյունը ու սիրիական Կարմիր Կիսալուսնի սիրիական միությունը Հալեպ նահանգում սեպտեմբերի 20-ի գիշերը հարձակման էին ենթարկվել: Սիրիայում մարդու իրավունքների հարցերով մոնիտորինային խմբից հայտնել են, որ շարասյունը գնդակոծվել է օդից: Հարձակման հետեւանքով զոհվել է 12 մարդ՝ մեծամասամբ բեռնատարների վարորդները ու կազմակերպությունների աշխատակիցները

Վաշինգթոնը տեղի ունեցածի համար մեղադրեց Մոսկվային: Ռուսաստանի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն կտրականապես հերքեցին այդ մեղադրանքները, ենթադրելով, որ շարասյան վրա հարձակմանը մասնակցություն են ունեցել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալները: