Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան -Մեղրի ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 225 կմ-ում «Օpel Vectra» մակնիշի 34VM276 (վարորդ՝ 31-ամյա Գ. Ե.) համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Ե.-ն եւ ուղեւորներ 32-ամյա Ս. Հ.-ն  եւ 30-ամյա Ա. Խ.-ն, հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

NEWS.am-ից հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորները ֆուտբոլային մրցավարներ են, որոնք մեկնում էին Կապան՝ սպասարկելու Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կայանալիք «Գանձասար-Կապան» եւ «Էրեբունի» ակումբերի հանդիպումը: Վթարի հետ կապված հանդիպումը չի կայանալու: