Ուկրաինայի հայ համայնքները Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ  Հայ առաքելական եկեղեցուՈւկրաինայի թեմի հետ կազմակերպել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին: Այս մասին փոխանցում է Analitiaua-ն:

Միջոցառումները սեպտեմբերի 21-ին Զապորեժիեում մեկնարկել են  տոնական համերգով, որը կազմակերպել է Զապորեժիեի Հայկական մշակույթի միությունը եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների մարզային միությունը: Միջոցառման շրջանակում Տ. Շեւչենկոյի անվան Մշակույթի պալատում կկազմակերպվի ցուցահանդես:

Ուրբաթ Կիեւում տեղի կունենա Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, որին ավանդաբար մասնակցում են Ուկրաինայի իշխանությունների, հոգեւորականության, Ուկրաինայի հայկական միության եւ տարածաշրջանային հայկական միությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ստեղծագործող մտավորականության ներկայացուցիչներ:

Նույն օրը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ կկայանա Կիրովոգրադի մարզային ֆիլհարմոնիկ դահլիճում:

Ամբողջ շաբաթվա ընթացքում տոնական միջոցառումներ կանցկացվեն Ուկրաինայի տարբեր շրջաններում: