Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության եւ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի վերանայման նպատակով:

Հավելենք, որ ի կատարումն ՀՀ առողջապահության եւ արդարադատության նախարարների համատեղ հրամանի` մի շարք դատապարտյալներ եւ կալանավորված անձինք արդեն իսկ ներգրավվել են «Հիվանդությունների վերահսկում եւ կանխարգելում» ծրագրում, որի շրջանակներում մասնավորապես կատարվում են արյան մեջ շաքարի պարունակության եւ այլ հետազոտություններ, ինչպես նաեւ արյան զարկերակային ճնշման չափում: