«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է, որ այսօր մինչեւ 18.00-ն Վանաձորում առաջադրված իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս կատարի ՔՊ-ի առաջարկը։
Հայտարարությունում մասնավորապես նշված է․
«Այսօր մինչեւ 18.00-ն «Քաղաքացիական պայմանագիրը» կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ եւ Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս հայտարարի որ.
1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով եւ չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ»։





























