Շիրակի մարզի Ախուրյան գյուղում սեպտեմբերի 21-ի երեկոյան ուժեղ քամու հետեւանքով տների տանիքներ են պոկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղապետ Արծրունի Իգիթյանը:
«Կարճ ժամանակով եղավ քամին, բայց ուժեղ էր, մոտ 10 տան տանիք պոկվեց: Ազբոշիֆերներից ընկել էին մեքենայի վրա, մեքենան վնասել, կպել պատուհանի, ապակին վնասել»,- ասաց գյուղապետը:
Վնասի չափերը ճշտելու համար հանձնաժողով է կազմվել:





























