Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Սեւանի Նաիրյան փողոցի թիվ 111 տան դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: