Եգիպտոսի պետական հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավարը աշխատանքից ազատվել է, երբ հեռուստաալիքը սխալմամբ եթեր է հեռարձակել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հին հարցազրույց, հայտնում է   Associated Press-ը:

Եթեր պետք է հեռարձակվեր մի հարցազրույց, որը աս-Սիսին ԶԼՄ-ներին տվել էր այս շաբաթ, սակայն հեռուստադիտողները տեսել են ամերիկյան   PBS ցանցին նրա անցյալ տարվա հարցազրույցը:

Տասը րոպե անց հեռարձակումն ընդհատվել է:

Հեռուստաալիքի ղեկավարը ներողություն է խնդրել սխալի համար: Աս-Սիսին ներկայումս Նյու Յորքում է եւ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստերին: