Չինաստանն ու Կանադան բանակցում են՝ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու հնարավորության շուրջ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:

Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները մասնակցել են երկկողմ համագործակցության շուրջ մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությանը: