Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելուց հրաժարվելը ծանր երկարաժամկետ հետեւանքներ կունենա ԱՄՆ-ի համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Նրա խոսքով՝ արտահանձնման մասին հարցումն արվել է Թուրքիայում իրականացված հանցագործությունների հետ կապված:
«Մենք հարցում ենք ուղարկել նրան Թուրքիային, այլ ոչ երրորդ երկրների արտահանձնելու մասին: Եվ մեր բոլոր պաշտոնական հայտարարություններն արվել են այդ պահանջի շրջանակում: Հետեւաբար՝ որոշումներ կայացնող ԱՄՆ-ի բոլոր պաշտոնատար անձինք, քաղաքական գործիքներն ու հասարակական կարծիքի առաջնորդները պետք է հաշվի առնեն, որ եթե շարունակեն նրան պաշտպանել Թուրքիայի հետ հարաբերությունների գնով կամ նման տպավորություն ստեղծվի, ապա դա ծանր երկարաժամկետ հետեւանքներ կունենա»,- հայտարարել է Քալընըն:





























