Երեւանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել դանակահարություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ազդրի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պրազվել է, որ նա Երեւանի բնակիչ Սերգեյ Ղ.-ն է:

Երիտասարդի վիճակը գնահատվել է միջին ծանրության: