Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գոմի տանիքի փայտե կոնստրուկցիաները փլուզվել են, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 48 ՀՓՋ-ի վարորդ-փրկարար փ/ծ ավագ սերժանտ Ա.Կ.-ն (հերթափոխից ազատ) տուժածներին դուրս է բերել փլատակներից եւ 67-ամյա Տարոն Հ.-ին իր ավտոմեքենայով տեղափոխել Գյումրիի ԲԿ: Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: 35-ամյա Մկրտիչ Հարությունյանը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:
Տարոն Հ.-ն եւ Մկրտիչ Հարությունյանը հայր եւ որդի են:





























