Ավստրիան եւ Ֆրանսիան առաջարկով հանդես կգան` վերագործարկել  Անդրատլանտյան ազատ առեւտրի գոտու (TTIP)  ստեղծման վերաբերյալ բանակցությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ, Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է Ավստրիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի  նախարար Ռայնհոլդ Միտտերլեները, տեղեկացնում է  Gazeta-ն: 

«Ֆրանսիայի արտաքին առեւտրի հարցերով պետական քարտուղար Մաթիաս Ֆեկլը եւ ես համատեղ հանդես կգանք այն բանի օգտին, որ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները վերագործարկվեն: Բանակցությունները պետք է վերականգնվեն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո», — հայտնել է Միտտերլեները: Նրա խոսքով, նման հայտարարությամբ իրենք ուրբաթ հանդես կգան Բրատիսլավայում առեւտրի եվրոպական նախարարների հանդիպմանը:  Բացի այդ, նախարարը նշել է, որ TTIP-ի վերաբերյալ բանակցություններն անվստահության են հանգեցրել: