Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գոմի տանիքի փլուզման հետեւանքով մահացած 35-ամյա Մկրտիչ Հարությունյանը դժբախտ պատահարի ժամանակ անասնագոմ խոտ տեղափոխելիս է եղել: NEWS.am-ի հետ զրույցւոմ Կառնուտի գյուղապետ Արծրունի Գաբոյանը նշեց, որ նա գոմում եղել է հոր՝ Տարոն Հարությունյանի հետ:

Գյուղապետի խոսքով՝ գոմի տանիքն, ըստ էության, հողով ծածկված է եղել եւ անձրեւների հետեւանքով թուլացել եւ փլուզվել է նրանց վրա:

Տանիքից տուժած հորն ու որդուն առաջինն օգնության են հասել հարեւանները:

Գյումրիի ԲԿ-ում Տարոն Հարությունյանը մահացել է, իսկ նրա հայրը՝ հոսպիտալացվել: