Աշխատանքում իմ ուղեցույցը Հայաստանի բարեփոխված սահմանադրությունն է։ Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ մեկ այլ ուղեցույց է ՀՀԿ–ՀՅԴ համաձայնագիրը։ Երրորդը փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ելույթն է, հատկապես դրա տնտեսական մասը։ «ՀՀԿ–ՀՅԴ համաձայնագիրը օրինակ է ծառայում այդ ուղղությամբ։ Դրա առանցքը սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսությունն է»,– ասել է Մինասյանը։





























