Ապրիլյան էսկալյացիայի ժամանակ հայկական կողմը, ճիշտ է, փոքր տարածք է կորցրել, բայց մենք հաղթել ենք ռազմաքաղաքական տեսակետից։ Այս մասին սեպտեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ մենք կորցրել ենք, չարժի, որ հիմա դրանով զբաղվենք։ «Լեռնային Ղարաբաղն հիմա անկախ է, կա անվտանգության գոտի։ Պատերազմը բխում է Ադրբեջանի շահերից։ Ապրիլյան էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը մի քանի օրում հասկացավ, որ իր պլանները ձախողվել են եւ հրադադար խնդրեց»,– նշեց Հարությունյանը։
Նախկին նախարարը նշեց, որ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի կատարում միջազգային պայմանավորվածությունները։ Պարզ է դարձել, որ սպառազինությունների վրա Բաքվի ծախսած միջոցներն իրենց չեն արդարացրել։ «Բաքվում հասկացան, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,– վստահություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանը։





























