Վրաստանի կրթության եւ գիտության  նախարար Ալեքսանդր Ջեջելավան վրդովմունք է հայտնել Բաթում քաղաքում առանց անհրաժեշտ թույլտվության  թուրքական դպրոցի շինարարության կապակցությամբ, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։

Նոր դպրոցը 2 օր առաջ բացվել է Վրաստանի սեւծովյան ափամերձ տարածքում այդ երկրում ապրող թուրք երեխաների համար։ Դպրոցը ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը։ Դրա բացմանը ներկա են եղել Թուրքիայի կրթության  նախարարության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ուսուցումը թուրքերեն է, իսկ ուսումնական ծրագիրը կազմում է Թուրքիայի կրթության նախարարությունը։

Նախարարն անթույլատրելի է համարում այն, որ դպրոցի բացմանը հրավիրված չեն եղել Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները։