Մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան 18 ամյա Նիկա Պիլիեւվը նախնական պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հետ։ Ներկա պահին հայկական առաջնությունում տեղափոխությունների «պատուհանը» փակ է, այդ պատճառով նոր ակումբում Պիլիեւվի դեբյուտը հետաձգվել է։ «СЭ»-ի հաղորդմամբ ակումբի եւ ֆուտբոլիստի միջեւ պայմանագիրը վերջնականապես կձեւակերպվի ձմեռային խաղաշրջանից առաջ։




























