Սեւան քաղաքի ոստիկանապետը, այդ թվում մարզպետը, շահագրռգված են, որ Ռուդիկ Ղուկասյանը որքան հնարավոր է՝ խնդիրներ ունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։
«Սեպտեմբերի 22-ին Մարտունու քննչական բաժնից ծանուցագիր են ուղարկել ներկայանա քննչական բաժին, սակայն Ռուդիկ Ղուկասյանը գրավոր պատասխանել է, որ քարոզարշավների մեջ է, հանդիպումներ ունի եւ խնդրել է, որպեսզի հետաձգեն։ Այդ գրությունը, որ ուղարկել է երեկ, այսօր որ մտանք քննչական բաժնի ղեկավարը ասում է՝ չի ստացել։ Քաղաքապետը իմանալով հանդերձ, որ բերման ենթարկելու վերաբերյալ որոշում ունենք, ներկայացել ենք Մարտունու քննչական բաժին։ Քննիչը հիմք ընդունելով հարգելի պատճառը՝ արձանագրություն կազմել եւ դուրս ենք եկել։ Մենք հարց ենք տալիս քննիչին՝ ինչու են չորս-հինգ հոգով բերման ենթարկելու որոշում կայացրել, ասում է՝ երբեք չեմ ասում մեկ կամ չորս հոգով գնացեք»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանն ասաց՝ հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններից առաջ հարցաքննվելու որոշում կայացնելը բացասական ազդեցություն կունենա նրա հեղինակության վրա։
«Ռուդիկ Ղուկասյանի ասելով՝ Սեւան քաղաքի ոստիկանապետը, այդ թվում մարզպետը, շահագրռգված են, որ Ռուդիկ Ղուկասյանը որքան հնարավոր է՝ խնդիրներ ունենա։ Մեր պահանջն այն է, որ հարցաքննությունը կատարեն հոկտեեմբերի 2-ից հետո, եթե չկա անհապաղ քննչական գործողություն, ուրիշ բան՝ եթե նա մեղադրյալ լիներ։ Կարծում եմ՝ 4-5 ոստիկանով գնալ քաղաքապետարան այս նախընտրական շրջանում, կարող է բացասական հետեւանք թողնել»։
Քաղաքապետի պաշտպանը նշեց, որ, իր կարծիքով՝ ուղղակի փորձում են որոշ ճշտումնր անել համայնքի ղեկավարից։
«Գործով վկա է անցնում։ Մի գուցե հարցեր ունեն, խողովակների գողության դեպք է, բնականաբար, կարծում եմ՝ զուտ ճշտում էին իրենից նման խողովակներ գետնի տակից քանդել տանելու վարչական թույլտվություն կա՞, թե ոչ»։





























